Վերջին 10 օրում ռադիոլոգները 1000-ից ավելի ԿՏ են արել համալսարանական հիվանդանոցներում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում ռադիոլոգների մասին գրառում է արել:

«Չարաբաստիկ Covid 19-ի պատերազմում անգնահատելի է  ռադիոլոգների աշխատանքը։ Մեր ռադիոլոգներն անդադար, առանց հանգստի, գիշեր-ցերեկ աշխատանք են իրականացնում։

Կոլեգաներ ջան, ձեր պրոֆեսիոնալ աշխատանքը՝ ճիշտ ախտորոշումը, անգնահատելի է այսօր․․․

Հ․ Գ․ Նշեմ, որ վերջին 10 օրերին, միայն համալսարանական հիվանդանոցներում 1000-ից ավելի ԿՏ հետազոտություն են իրականացրել համալսարանական ռադիոլոգները։

Հաղթելու ենք՝ առողջ ու ուժեղ»,-գրել է Արմեն Մուրադյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 99 563 դեպք, որից 60 135-ը՝ առողջացած, 1476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 37 562 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 423 485 թեստավորում: