Ով էլ դառնա ԱՄՆ նախագահ, հայ ազգը ոչինչ չի շահելու

Դեռ սեպտեմբերի 27-ին, երբ հրեական «նոր տարվա» օրը թուրքերի և «կովկասյան թաթարների» չհրահրված և լկտի ագրեսիան սկսվեց Արցախի դեմ, շատ մարդիկ կային, որոնք պնդում էին, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն, և պատերազմը կավարտվի: Միացյալ Նահանգներում ընտրությունները կարծես ավարտվում են, սակայն պանթյուրքիստների պատերազմը մեր ազգի դեմ շարունակվում է: Ամեն ինչ չափազանց վտանգավոր է, ամեն ինչ շատ անվստահելի ու անկայուն է: Մեր Հաղթանակն այժմ այնքան հեռու է, որքան երբեք…

Եվ հիմա թվում է, որ Միացյալ Նահանգներում կարող է պատերազմ լինել՝ ներքին պատերազմ: Ամեն դեպքում, նոյեմբերի 4-ին Վաշինգտոնից շատ մեկնաբաններ հայտնեցին, որ սկսվեց «մի սցենար, որից բոլորը վախենում էին. Թրամփն արդեն ստվեր է գցել այս ընտրությունների վրա»: Փաստն այն է, որ ԱՄՆ ներկայիս նախագահը մի քանի շաբաթ անընդմեջ հասկացնում էր, որ եթե ընտրությունների արդյունքները մոտենան նույնիսկ ոչ-ոքիի, նա կարող է մեղադրել դեմոկրատներին քվեարկության կեղծիքների և նրանից (Թրամփից) հաղթանակ գողանալու փորձի մեջ: Նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան նա հենց այդպես էլ արեց, գրում է BBC-ի քաղաքական սյունակագիր Էնթոնի Զուրկերը:

Դոնալդ Թրամփն ի վերջո վտանգեց ձայների հաշվարկը, գործընթաց, որը ձգձգվում էր ընտրություններից օրեր անց, նույնիսկ այն տարիներին, երբ վաղ քվեարկությունը կամ փոստային քվեարկությունը այնքան էլ տարածված չէին: Այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց «քվեարկությունը դադարեցնելու» և Գերագույն դատարան դիմելու անհրաժեշտության մասին, փոխնախագահ Մայքլ Փենսը փորձեց հարթել Սպիտակ տան ներկայիս տիրոջ բարձրաձայն խոսքերը՝ հրաժարվելով հայտարարել հաղթանակը նախքան ձայների հաշվարկի ավարտը: Դա շատ ավելի համահունչ է ամերիկյան առաջնորդի պահվածքի սպասվող մոդելին՝ քաղաքական անորոշության շրջանում, ընդգծում է Զուրկերը: Սակայն վնասն արդեն հասցվել է: Անկախ նրանից՝ Թրամփը կհաղթի կամ կպարտվի, նա արդեն ստվեր է գցել այս ընտրությունների վրա, և դա կասկածի տակ է դնում ամերիկյան ժողովրդավարության ողջ մեխանիզմը, եզրակացնում է քաղաքական դիտորդը:

Ըստ տվյալների՝ նոյեմբերի 4-ի երեկոյան, Ջո Բայդենը (ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցություն) հավաքում է 238 ընտրական ձայն (270 ձայն անհրաժեշտ է հաղթելու համար), Թրամփը՝ 213: Քանի որ ընտրությունների արդյունքները դեռ չեն հաշվարկվել բոլոր նահանգներում (Փենսիլվանիայում և Հյուսիսային Կարոլինայում, դա կարող է տևել մի քանի օր), դեռ հնարավոր չէ վստահորեն խոսել այս կամ այն ​​թեկնածուի հաղթանակի մասին: Չնայած ավելի վաղ (նույն օրը՝ նոյեմբերի 4-ին) Թրամփը հայտարարել էր ընտրություններում հաղթանակը տոնելու պատրաստակամության մասին, քանի որ դրանց արդյունքները «ֆենոմենալ» էին: Նա նաև նշել է, որ քվեարկությունը չի անցել առանց «կեղծիքների» և կոչ է արել վերջ տալ ամփոփմանը: Նախագահի խոսքով՝ իր շտաբը չի ցանկանում, որ «դեմոկրատները առավոտյան ժամը չորսին գտնեն նոր քվեաթերթիկներ և ավելացնեն դրանք ցուցակում»: Բայդենի շտաբում Թրամփի հայտարարություններն անվանեցին «վրդովեցուցիչ»՝ նրան մեղադրելով «Ամերիկայի քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները խլելու բացահայտ փորձի» մեջ:

Ինչո՞ւ ենք մենք խոսում ԱՄՆ-ում ներքին պատերազմի հավանականության մասին: Դա պարզ է. մինչև նոյեմբերի 3-ը այս երկրում զենքի խանութների տերերը հայտարարում էին ատրճանակներ, հրացաններ և այլ հրազեններ աննախադեպ ակտիվ գնումների մասին: «Ինչո՞ւ ամերիկացիները որոշեցին զինվել ընտրությունների նախօրեին» հարցը, ըստ երևույթին, առանձնապես չի հուզում ոչ դեմոկրատներին, ոչ հանրապետականներին… Բայց սովորաբար մարդիկ շատ են զինվում, երբ վախենում են զարգացման ողբերգական սցենարից կամ էլ՝ հանցագործներից և հափշտակիչներից հարձակումներ են ակնկալում:

Ի՞նչ նշանակություն կունենան Հայաստանի և հայկական Սփյուռքի համար 2020 թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները: Ոչինչ չեն նշանակի: Միացյալ Նահանգների դեմոկրատներն ու հանրապետականները վերջին 30-32 տարիների ընթացքում բազմիցս խաբել են հայերին, նույնիսկ 1915-23 թվականներին Թուրքիայում հայ ազգի դեմ կատարված ոճրագործությունը՝ Ցեղասպանությունը պաշտոնական ճանաչելու հարցում: Ուստի մենք կոչ ենք անում Հայաստանի և Արցախի հասարակությանը՝ չզբաղվել ինքնախաբեությամբ. Ամերիկայից ոչինչ մի սպասեք: Համենայն դեպս`ոչ մի լավ բան մեր ազգի, Արցախի համար:

Սերգեյ Շաքարյանց