«Ես չեմ ուզում, որ հայերը ջնջվեն քարտեզի վրայից. Հիմնադրամին 1 մլն դոլար նվիրաբերած 102-ամյա Քնարիկ Մարկոսյանը

Ամերիկյան CBS47 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 մլն դոլարդ նվիրաբերած 102-ամյա Քնարիկ Մարկոսյանի մասին։ Ռեպորտաժի սկզբում հեռուստաընկերությունը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում մեկ ամսից ավելի տևող պատերազմը։ Տեղեկացրել է «Շանթնյուզ»-ը:
Մինչ մարդիկ սպանվում էին, պատմամշակութային շենքերը՝ ոչնչացվում, Քնարիկ Մարկոսյանը Ֆրեզնոյի իր տնից լուռ հետևում էր և անհանգստանում։
«Նրանք պատրաստվում են մեզ բոլորիս սպանել։ Իսկ Ամերիկան նրանց չի օգնում։ Դա շատ վատ է», – ասում է Քնարիկ Մարկոսյանը։
Լրատվամիջոցը պատմում է, որ Քնարիկ Մարկոսյանի ծնողները և ավագ եղբայրը փրկվել են ցեղասպանությունից և 1915 թվականին Հայաստանից փախել Ռուսաստան, որտեղ էլ ծնվել է Քնարիկը։ Մարկոսյանների ընտանիքը Ֆրեզնո է տեղափոխվել 1940-ականներին։ Ռեպորտաժում նշվում է, որ տասնամյակներ շարունակ Քնարիկի համար մխիթարանք է եղել Ֆրեզնոյի սուրբ Պողոս եկեղեցին, սակայն նրա սրտի մի մասն ուրիշ տեղ էր։
«Դա իմ հայրենիքն է, այդպես կարող եմ բացատրել»,- ասում է Քնարիկ Մարկոսյանը։
Ապրելով միայնակ, Քնարիկ Մարկոսյանը որոշոել է 1 մլն դոլար նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նա հույս է հայտնել, որ իր նվիրաբերած գումարը օգտակար կլինի։
«Ես չեմ ուզում, որ հայերը ջնջվեն քարտեզի վրայից»,- ասում է Քնարիկ Մարկոսյանը։

Տեսանյութը՝