Առաջիկայում ռազմաճակատում բեկում է լինելու. ՀՀ ԱԳ փոխնախարար

Իրականում խնդրի լուծումը հիմնականում ռազմաճակատում է: Այս մասին խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Սա միանգամից արձանագրեմ: Դա ճշմարտություն է, որը բոլորիս համար պետք է ակնհայտ լինի: Կախված մեր հաջողություններից՝ էապես փոխվում է ամեն ինչ»,-ասեաց Քոչարյանը՝ նշելով, որ մոտակա ժամանակ բեկում է լինելու:

Քոչարյանը նաև ընդգծեց, որ պետք չէ հույսը դնել, թե ուրիշը կռվելու է քո հողի համար, դա կործանարար է նրանց համար, ովքեր այդպես են մտածում. «Առաջին հերթին մենք պետք է պահենք մեր հողը, մեր գոյատևման համար առաջին հերթին մենք պետք է պայքարենք: Այլ բան, որ մենք պետք է ձգտենք առավելագույն աջակցություն ստանալ հարևաններից ու դաշնակիցներից: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են»: