Մարտական գործողություններին մասնակցած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար

Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից:

Կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք: