Միջազգային հանրությունը պետք է գործի արագ՝ խուսափելու համար Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանությունից. Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը Արցախում է

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախում է: Նա «Թվիթերի» իր միկրոբլոգում տեսանյութեր է հրապարակել և կից գրառում արել:

«Ողջո՛ւյն Ստեփանակերտից, Արցախից, Լեռնային Ղարաբաղից:

Մենք հիմա Ստեփանակերտի հիվանդանոցի առջև ենք, որը Ադրբեջանի կողմից հրետակոծվել է այս շաբաթ: Նրանք թիրախավորել են խաղաղ բնակչությանը, քաղաքային ենթակառուցվածները: Միջազգային հանրությունը պետք է գործի արագ՝ խուսափելու համար Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանությունից»,-ասում է պատգամավորը:

Ջոն Ինյարիտուն նաև հայտնում է, որ Արցախում օգտագործվում են արգելված զինատեսակներ:

Տեսանյութերը՝