ԱԺ-ում 605,5 մլն դրամի խնայողություն է արվել. միջոցները վերադարձվել են պետբյուջե

ՀՀ Ազգային ժողովն աշխատակազմի միջոցով այս տարվա ընթացքում պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից, արդեն իսկ իրականացրել է 605,5 մլն դրամի (վեց հարյուր հինգ ու կես մլն դրամ) խնայողություն և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման նպատակով: Ներկայումս նույնպես չի վճարվում որևէ պարգևատրում, և միջոցները տնտեսվում են։ Այս մասին հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

«Մենք իրականացնում ենք պրոֆեսիոնալ աշխատանք՝ հանուն հայրենիքի»,-նշել է Տիգրան Գալստյանը: