Երեկ երեկոյան ՀՀ տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-երը խոցել են հակառակորդի 4 ԱԹՍ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն երեկ երեկոյան տեղեկացրեց, որ ՀՀ տարածքում հայկական ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 4 ԱԹՍ

Մասնավորապես  ժամը 20:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի առաջին ԱԹՍ, ժամը 20:15-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի ևս մեկ ԱԹՍ:

Ժամը 21։00-ի սահմաններում նորից Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն: Հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն խոցվել է կես ժամ անց՝ ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում: