Այսօր Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է. ՏԿԵՆ

ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-13։00-ը Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։