Արցախում և Ադրբեջանում դեռ չկարողանալով հարվածել ահաբեկիչներին ու Թուրքիայի մարդկանց, Ռուսաստանը նրանց ոչնչացնում է Սիրայում

Ահաբեկիչների վարժական ճամբարներից բացի, հարվածներ են հասցվել նաև Թուրքիայի հովանավորության տակ գտնվող ու նրա հետ սերտորեն համագործակցող թուրքամետ ավազակախմբերին, միայն թե այս դեպքում չի նշվում, թե ում կողմից է հասցվել հարվածը:

Ընդամենը 2 օր առաջ Սիրիայում հզոր հարված է հասցվել թուրքամետ ուժերի` թուրքմանների ավազակախմբի վառելիքատար ավտոշարասյանը, պայթյունին հաջորդել է ուժեղ հրդեհը, թե թուրքմաններից քանի՞սն են սատկել կրակի ծովում, չի հաղորդվում:

Ավտոշարասյանը հարվածը հասցվել է Հալեպի նահանգի հյուսիսում, ըստ ռուսական լրատվամիջոցների, պայթյունը եղել է անհայտ ծագման:

Թուրքիայի կողմից գրավված Ալ-Բաբ սահմանային տարածքում պայթեցվել են մաքսանենգ նավթամթերքով վառելիքատարները, որոնց վաճառքն արտերկրում կազմակերպում են թուրքամետ ավազակային խմբավորումները և նրանց համակարգողը` Թուրքիան: Հասկանալի է, որ այս հարվածը ցավոտ է եղել ոչ միայն թուրքամետ ուժերի, այլև հենց Էրդողանի համար, որը զայրույթից հավանաբար ատամներն է կճրտացրել:

Հոկտեմբերի 23-ին էլ հզոր պայթյունները ցնցել են նույն շրջանը, այսպես ասած, անհայտ կողմի հարձակումը պայթեցրել է թուրքամետ զինյալների նավթի պահեստարանները և կայանատեղիում կանգնած վառելիքատարները սիրիա-թուրքական սահմանին, Հալեպի նահանգի Ջերաբլուս սահմանային անցակետի շրջանում: Ըստ նախնական տվյալների, հարվածը հասցվել է անհայտ պատկանելության ինքնաթիռից:

Հասկանալի է, որ մաքսանենգ նավթի վաճառքից մեծապես օգտվում է նաև այդ վաճառքը համակարգող Թուրքիան, հետևաբար վերոնշյալ հարվածներն ինչ-որ չափով սահմանափակում են Արցախում կռվելու համար Ադրբեջան վարձկաններ ուղարկելու և Ադրբեջանի զինումը շարունակելու Թուրքիայի հնարավորությունները:

Ավելի վաղ, հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղարաբաղի համար Իդլիբում ցավալի հարված էին հասցրել Էրդողանին: Ավերված ճամբարում թուրք հրահանգիչները և մասնավոր զինվորական կազմակերպության անձնակազմը մի քանի հարյուր զինյալներ էին պատրաստել անտառային և լեռնային տեղանքներում ավազակային խմբավորումների հետ մարտական գործողությունների համար:

ՌԴ օդատիեզերական ուժերի երկու ՍՈՒ -34 և երկու ՍՈՒ -24Մ ինքնաթիռներ ավիահարվածներ էին հասցրել վարժական ճամբարի յոթ թիրախներին, ներառյալ` հրամանատարական կետը, զորանոցները, ապաստարանները և քողարկված ռազմական տեխնիկան: Իդլիբում ավազակային կազմավորումների ոչնչացման նպատակով նրանց վարժեցման տեղերի սկսվել է Արցախ սիրիացի վարձկանների տեղափոխումից հետո:

Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի այս հատուկ գործողության նշանակությունը գնահատել են ռազմական թղթակիցներն ու փորձագետները:

Արցախում գտնվող հայտնի ռազմական մեկնաբան Սեմյոն Պեգովն իր «WarGonzo»-ի բլոգում գրել է.

«Դե, ո՞վ ասաց, որ Ռուսաստանը հեռու մնաց Արցախում հակամարտությունից: Այո, հիբրիդային պատերազմների համատեքստում երբեմն գործում են բոլորովին այլ կանոններ: Բայց նրանք աշխատում են: Իդլիբում Էրդողանին հարվածը Թուրքիայում ինքնին ավելի ցավոտ է ընկալվում, քան ցանկացած կորուստ ղարաբաղյան ճակատում»:

Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը ճիշտ է նկատել:

«Հիբրիդային հակամարտություններում հարվածը հասցվում է ոչ միայն ենթակառուցվածքներին կամ բանակին, այլ նաև հետաքրքրության գոտիներին»:

Նշենք, որ սեպտեմբերի 28-ին նույն վայրում ՌԴ օդատիեզերական ուժերը հրթիռային հարվածով ոչնչացրել են թուրքամետ սիրիական ազգային բանակի «Աբու Դիյաբ»‰ հրամանատարական կազմի ներկայացուցչին:

Արթուր Հովհաննիսյան