ՈՒԵՖԱ-ն «Ղարաբաղի» մամուլի քարտուղարին հեռացրել է ֆուտբոլից

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ժամանակավորապես հեռացրել է Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին՝ ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի կայքը:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոք էր ուղարկել ՈՒԵՖԱ, «Ղարաբաղ» ակումբին պատժելու պահանջով՝ մինչև եվրոպական գավաթներից բացառումը՝ սոցիալական ցանցերում թիմի մամուլի քարտուղարի հայատյացություն տարածելու համար: