ՊԲ-ը դիվերսիոն խմբերի որոնողական գործողություններ է իրականացնում

Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է.

«Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ:

Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են»: