Բաքվի բռնապետի ԱԳՆ-ը ինչ-որ առումով կեղծում է, երբ պաշտոնապես խոսում է այն մասին, թե իբր Իրանի հոգևոր առաջնորդն օգտագործել է «Հայաստանի կողմից բռնազավթված (օկուպացված) տարածքներ» արտահայտությունը

Բաքվի բռնապետի արտգործնախարությունն ինչ-որ առումով կեղծում է, երբ պաշտոնապես խոսում է այն մասին, թե իբր Իրանի հոգևոր առաջնորդն օգտագործել է «Հայաստանի կողմից բռնազավթված (օկուպացված) տարածքներ» արտահայտությունը։

Երեկ, լսելով այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքը, ուշադրությունս միանգամից գրավեց պարսկերենի լեզվական մի առանձնահատկություն․ հոգևոր առաջնորդը գործածեց ոչ թե اشغال [էշղալ] «բռնազավթում, օկուպացիա» հստակ քաղաքական բովանդակությամբ եզրույթը, որն իրանական դիվանագիտական և պաշտոնական լեզվում կիրառվում է, օրինակ՝ Պաղեստինի տարածքների կապակցությամբ,  այլ تصرف [թասարրոֆ] «գրավում, նվաճում, զավթում, տիրացում» նրբիմաստային առումով ավելի չեզոք և, ըստ էության, քաղաքական լիցք չպարունակող բառը։

#մահ_թշնամուն

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից