ԻՊ-ն ստանձնել է Վիեննայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Վիեննայում իրականացված հարձակման պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, նոյեմբերի 3-ին հաղորդել է France 24 հեռուստաալիքը:

«Իսլամական պետությունն» ստանձնել է Վիեննայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հրաձգությունը տեղի է ունեցել Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու, Շտադտեմպել քաղաքի գլխավոր սինագոգի մերձակայքում: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Զոհվել է չորս մարդ:

Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք օգտագործել են երկարափող հրաձգային զենք:

Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը և զինվորականներ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել է, առնվազն մեկին դեռ փնտրում են: