«Հուշումներ» կամ «խորհուրդներ» տրամադրելը ոչ թե դիվանագիտական և քաղաքական իմաստնության կամ նրբակրթության, այլ գավառականության դրսևորում է

Մեզանում, ցավոք, տարածված է մի պարզամիտ մոտեցում, ըստ որի տարբեր երկրների հետ հարաբերություններում անպայմանորեն պետք է դիմացի կողմին հուշել կամ խորհուրդ տալ, թե որոնք են նրա շահերը։

Ընդ որում, որպես կանոն, դա արվում է պարզունակ խորամանկությամբ և դրանից բխող անհիմն վստահությամբ առ այն, որ հաջողվել է համոզել դիվանագիտորեն լռող դիմացինին։

Այսու, պետք է հենց մեզ համար մեկընդմիշտ արձանագրել, որ բոլոր կայացած պետությունները, լինի դա Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, Իսրայելը և այլն, ոչ միայն շատ լավ հասկանում են իրենց շահերը, այլև սահմանելով դրանք, գործում են հենց այդ շահերով հստակորեն նախանշված ուղեծրում։

Իսկ այս պարագայում «հուշումներ» կամ «խորհուրդներ» տրամադրելը ոչ թե դիվանագիտական և քաղաքական իմաստնության կամ նրբակրթության, այլ գավառականության դրսևորում է նկատվում։

#մահ_թշնամուն

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից