ԱՄՆ-ում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը. փակվել են բոլոր ընտրատեղամասերը

ԱՄՆ-ում ավարտվել է համընդհանուր ընտրությունների քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Երեքշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 20:00-ին (չորեքշաբթի`Երևանի ժամանակով 10:00-ին) փակվել է մոտ 300 մարդկանցով բնակեցված Ալեուտյան կղզիների Ադյակ գյուղի ընտրատեղամասը, որը ԱՄՆ-ի ամենաարևմտյան բնակավայրն է:

The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը ստացել է 224, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ընտրիչի ձայն. մինչդեռ հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ձայն:

Associated Press գործակալության նախնական հաշվարկների համաձայն Երևանի ժամանակով 09:45-ին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ընդհանուր առմամբ ստացել է 61,957,940 ձայն (49,8%), իսկ նրա մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 60,461,523 ձայն (48,6%):