Մեզ, անշուշտ, անհանգստացնում է ԼՂ հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավումը․ Սերգեյ Լավրով

Մեզ անշուշտ, անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը ու Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավումը։ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք բազմիցս արտաքին խաղացողներին կոչ ենք արել իրենց հնարավորություններն օգտագործել՝ վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը հակամարտության գոտում, առկա տվյալների համաձայն, արդեն մոտենում է 2 հազարի»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ այս թեմային ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ի հեռախոսազրույցում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ կանոնավոր շփումներում։ «Շարունակում ենք մեր դիրքորոշումն առաջ մղել տարբեր խողովակներով»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը։