Թշնամին ոչնչացնում է մեր Արցախը, մենք խնայում ենք նրա գազատարները (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն է:

Թուրքիան ու Ադրբեջանը իրականացնում են հայ ժողովրդի ոչնչացման, Արցախի ոչնչացման ծրագրված քաղաքականություն։ Արցախի դեմ  օգտագործում են միջազգայնորեն  արգելված զենքեր՝ կասետային ռումբեր, ֆոսֆորային քիմիական զենք․ սա այլ բան չէ, քան ռազմական հանցագործություն։ Նրանք ոչնչացնում են մեր ազգը, իսկ մենք խոստանում ենք ձեռք չտալ նավթագազային խողովակաշարերին: Ինչո՞ւ մեր պատասխանը  համարժեք չէ։ Ինչո՞ւ ենք հրաժարվում մեր կարևոր  խաղաքարտից․․․

Աշխարհը ուժ է սիրում, իսկ մենք չենք օգտվում մեր ունեցած հնարավորությունից՝ խնայելով թշնամու նավթային, գազային խողովակաշարերը։

Ինչպե՞ս հասկանալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խսսքերը․ «Եթե նույնիսկ կրակելու բան չունենանք,  պարտավոր ենք դառնալ թնդանոթի միս, որ այդ անցքերը փակենք»։

Ի դեպ, Ա․ Քոչարյանը խոստովանել է, թե․ «Առաջին օրերին մենք պատրաստ չէինք այս պատերազմին, մենք շատ տեխնիկա ու անձնակազմ ենք կորցրել»։

Ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս դուրս գալ այս պատերազմական  իրավիճակից։

Աշոտ Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։