Սերունդ մի նոր, ով իր կռիվն ունի այսօր

Մեր երկրում կրթություն և դաստիարակություն է ստացել և համոզմունքներ է ձևավորել մի սերունդ, որը ֆանտաստիկ գեղեցիկ է և խելացի, իր տարիքին անհամապատասխան իմաստուն և ներքին որակներով մրցունակ: Այս սերունդի ներքին գենային ճշմարիտ աշխարհընկալման և  արժեհամակարգի ռեսուրսն այն աստիճան հզոր է, որ նույնիսկ քաղաքական տարաբնույթ շահարկման և կիրառման չի ենթարկվում: Նրանք  իրենց միկրոաշխարհում և միկրոմիջավայրում ստեղծում են արժեքներ: Նրանք ստեղծագործում, արարում, նկարում, գրում, երգում, ԿՌՎՈՒՄ  և նույնիսկ իրենց երազանքներում նպատակասլաց են՝ մաքառելով հայերեն:

Մաքուր են, մնայուն, ճաշակով, մեկ-մեկ անճաշակ, բայց անկեղծ են և  իրենց մեջ կրում են, թե իրենց հայ ընտանիքի և հայ մարդու ինքնատիպ կոդը և արժեքները, թե ժամանակակից ինֆորմացիոն առաջատար փորձն ու լուծումնեը: Նրանց արժեքները թե՛ ունիվերսալ են, և թե՛ զուտ խտացված՝ իրենց ինքնատիպ հայկականությամբ: Սա հզոր սիմբիոզ է, որի ներքին ռեսուրսային ուժն է մեզ բոլորիս մղելու առաջ դեպի նոր ազգանվեր բարձրունքներ: Նրանք նորից դառնալու են և չեմ վախենա այդ բառից (արհամարհելով պոլիտ կոռեկտությունը) մեր հայ տեսակի շեշտման և բացառիկության հավաստումը:

Տխմարություն է մեր հայկականության և այդ տեսակի թերագնահատումը: Դա նախ և առաջ խոսում է գիտելիքի պակասի և սեփական ազգի պատմությանը բացարձակ անծանոթ լինելու, էժան պրիմիտիվության, ինչպես նաև մաքառման դժվարությունը տանելու և այն հաղթահարելու ներքին ուժ գտնելու հզորությունը չընկալելու մասին: Եվ որ ավելի վատ է՝ չգնահատելու և արժևորելու այն ամենն ինչ ունես և ինչով պետք է հպարտանալ:

Ես չգիտեմ որևէ այլ ազգ կամ ժողովուրդ,  որը ունենա այս աստիճանի վերապրման և ներքին ինքնաքննադատման, ինչպես նաև դրա հիմքով արժեք և բովանդակություն ստեղծելու ներքին պոտենցիալ, մղում և շարժառիթ: Ես առավել քան վստահ եմ, որ մեր ներքին ազգային հզոր ուժը մեր սերունդն է, որն ունի անհավանական ուժեղ ներուժ և հայկականության ինքնատիպություն, որի արգասիքներով մենք դեռ հպարտանալու բազմաթիվ առիթներ ենք ունենալու: Քաղաքականությունն անցողիկ է, բայց արժեքները հավերժ են, որոնք ինքնապահպանման ժամանակային քննությունը հանձնել են հաղթանակով և այսուհետ նույնպես մնալու են պատվով և շարունակական:

Բոլոր այն  «կույր օտարամոլ» և դրա հետևանքով էպիզոդիկ տպավորվածությամբ համեմատությունները՝ որոնք մեր տեսակի և բնույթի քննադատության և նույնիսկ հեգնանքի  առիթ, ինքնահաստատման և տարբերվելու միտում ունեն՝ արժանի են քմծիծաղի: Քանզի դրանք ի ցույց են դնում կատարածուների զուտ սնանկությունն ու բարդույթավորվածությունը: Մեր հայ տեսակի ինքնատիպությունը, ներքին  իմացական և ստեղծարար բնույթը շարունակելու և ամեն անգամ  ապացուցելու են մեր այսօրվա և ապագա սերունդները ճիշտ այնպես, ինչպես դա արել են նրանց պապերն ու տատերը:

P.S. Այս գրառումը հատուկ նրանց համար է, ով կարծում է, որ ունիվերսալ վերազգային ֆորմուլաները և գաղափարները ավելի կարևոր և մրցունակ են ազգայինի և իրենց ամրությունն ապահոված և ապացուցած արժեքների նկատմամբ: Սա նեղմտության արդյունք է, որը որևէ կապ չունի առաջադիմականության հետ: Հայկականության թերարժևորումն իմացական կոմպլեք

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից