Զելենսկին փորձել է արդարանալ Ադրբեջանին զենքի մատակարարման համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի մեղադրանքներին, թե Կիևը ֆոսֆորային ռումբեր է մատակարարում Ադրբեջանին՝ Ղարաբաղում մարտական գործողությունների համար:

«Ուկրաինան երբեք և ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբ չի մատակարարել, հատկապես այն վայրեր, որտեղ արդեն թեժ է, և որտեղ արդեն շատ կան տաք գլուխներ, որոնք ուզում են աշխարհաքաղաքականորեն ինչ-որ բան լուծել»,- գրել է Զելենսկին «Թելեգրամ» ալիքում:

Նա առիթը բաց չի թողել նաև Ռուսաստանին մեղադրելու համար:

«Ես միշտ արդարության կողմնակից եմ: Եվ Ուկրաինան հաստատ ոչ մեկին զենք չի մատակարարում: Ի տարբերություն մեկ այլ հայտնի երկրի, որը զենք է մատակարարում բոլորին: Հետևաբար, պատերազմները նրա համար հաց և արյուն է,- նշել է նա: