Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները․ Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները

Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում  (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները  հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:

Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային  ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:

Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ  շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»։