Դիրքեր սնունդ հասցնող վարորդը հերոս ա, 15 ժամ անդադար վիրահատող բժիշկը հերոս ա, առաջնագծում մկրտություն կազմակերպող հոգևորականը հերոսա

Զինվորներից զատ՝ պետք ա մեր հարգանքը և աջակցությունը զգան նաև այն մարդիկ, ովքեր ապահովում են լոգիստիկան, բուժօգնությունը, հոգևոր աջակցությունը մեր տղաներին։ Բոլոր նրանք, ով կյանքը վտանգում ա, իր կամավորական աշխատանքը կատարելով։ Դիրքեր սնունդ հասցնող վարորդը հերոս ա, 15 ժամ անդադար վիրահատող բժիշկը հերոս ա, առաջնագծում մկրտություն կազմակերպող հոգևորականը հերոս ա։ Կարող է իրենց գործը տեսանելի չէ թիկունքում, բայց իրենք այս պատերազմի դեմքերն են նույնպես։ Շնորհակալ լինենք բոլորին։
Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից