Մշակվում է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած քաղաքացիների սոցիալ-վերականգնողական և ներառման ծրագիր

Այս պահին մշակում ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած քաղաքացիների սոցիալ-վերականգնողական և ներառման ծրագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Ծրագիրը պետք է ներառի վերականգնողական, սոցիալական, կրթական և այլ կոմպոնենտներ:

«Նախագիծը պատրաստ լինելուն պես կքննարկենք շահագրգիռ կողմերի հետ»,- նշել է Բաթոյանը: