Հայաստանի տարածքից Ֆիզուլու ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել. Շուշան Ստեփանյան

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է:

Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել: Այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: