Ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ. Նիկոլ Փաշինյան

«Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։

Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։

Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է և առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։

Քեզ հետ ենք Վիեննա»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում: