Անկարան կարող է «իմպերիալիստական նկրտումներն» ուղղել Իսրայելի դեմ․ նման զարգացումը ժամանակի հարց է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսրայելին հորդորել է  մտածել՝ «իսկապե՞ս ցանկանում է լինել Թուրքիայի հետ նույն կողմում», որը հազարավոր սիրիացի վարձկաններ է տեղակայել Ադրբեջանում՝  Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ իրականացնելու համար: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։

Ըստ պարբերականի՝ Հայաստանի վարչապետը զգուշացրել է նաև, որ Անկարան առաջիկայում կարող է իր «իմպերիալիստական ​​նկրտումներն» ուղղել Իսրայելի դեմ: Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը «ժամանակի հարց է»: