Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում մանրակրկիտ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները: