Հայաստանի բուհերն ու գիտական կենտրոններն ակտիվ աշխատել են իրենց արտասահմանցի գործընկերների հետ` ներկայացնելով Արցախի հիմնախնդրի էությունը․ ԿԳՄՍ նախարար

«Պատերազմի առաջին իսկ օրվանից Հայաստանի բուհերն ու գիտական կենտրոններն ակտիվ աշխատել են իրենց արտասահմանցի գործընկերների հետ` ներկայացնելով ինչպես Արցախի հիմնախնդրի էությունը` աջակցելով Արցախի ինքնորոշման ճանաչման հարցի առաջխաղացմանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա հայաստանյան կառույցներին կոչ է արել կրկնապատկել ջանքերը: «Քանի որ ճանաչման օրակարգը, կարծես, շատ երկրներում առաջնահերթություն է դառնում»,- գրել է նա: