Առանձին դրվագները, լոկալ մարտերը, ինչ բնույթ էլ կրեն, ընդհանուր պատկերի մեջ կարող են չնչին ազդեցություն ապահովել․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունները ռեալ գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկման ենթարկել ճակատի բոլոր ուղղություններում տեղի ունեցող զարգացումները մեկ ամբողջության մեջ։

Առանձին դրվագները, լոկալ մարտերը, ինչ բնույթ էլ կրեն, ընդհանուր պատկերի մեջ կարող են չնչին ազդեցություն ապահովել։

Ընդհանուր իրադարձություններում պետք է առանձնացնել առաջնահերթ ուղղությունները, ըստ այդմ էլ՝ իրադրային գնահատում իրականացնել»։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։