Վարչապետի որոշմամբ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղարի լիազորությունները դադարեցվել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 6-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Ժորժիկի Սահակյանի լիազորությունները 2020 թվականի հոկտեմբերի 30-ից համարել դադարեցված»։