ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկումներ երեխաների շրջանում պատերազմից առաջացած խնդիրները հաղթահարելու վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկումներ երեխայի մեջ պատերազմից առաջացած խնդիրները հաղթահարելու վերաբերյալ։  Այս մասին հայտնել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Փաստ է, որ պատերազմական իրավիճակը կարող է ազդել երեխաների հոգեկան աշխարհի վրա՝ բերելով մի շարք փոփոխություններ վարքագծում։ Հետևաբար, խնդիրներին հակազդելու համար իրազեկվածությունը կարող է կանխել վարքագծի բացասական փոփոխությունները։

Իրազեկումները մշակվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հոգեբանի և «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» հրապարակային նյութերի հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։