Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն ծանր է. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին:

«Վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է»,- ասաց Հովհաննիսյանը:

Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 27-ին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում: