Թշնամու կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով Մարտունիում այրվել է ավելի քան 150 հա համայնքապատկան անտառային ծածկույթ․ Ննգի համայնքի ղեկավար

Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150 հա տարածք: Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ այս մասին նշել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը։

«Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։

Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»,- նշել է նա։