Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԻՊԾ

Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:

Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է:

Գրադի և սմերչի կայանքներից  խաղաղ բնակավայրերի ուղղությամբ  արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:

Տուժածներ չկան:

Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն