Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «ՌԻԱ Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 27 հոդված, 5-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 13-ը՝ հայկական կողմինը, 9-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 9 նյութից 8-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 61 հոդված, 13-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 29-ը՝ հայկական կողմինը, 19-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 19 նյութից 14-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։

«ՌԻԱ Նովոստի»-ն հրապարակել է 119 հոդված, 37-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 64-ը՝ հայկական կողմինը, 18-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 18 նյութից 13-ը՝ չեզոք, 4-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 56 հոդված, 16-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 21-ը՝ հայկական կողմինը, 19-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոտնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 19 նյութից 16-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 57 հոդված, 12-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 23-ը՝ հայկական կողմինը, 22-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 22 նյութից 19-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թուրք խաղաղապահների մուտքը Արցախ անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ «Ադրբեջանն առավելություն ունի պատերազմում, քանի որ իր նավթային ռեսուրսների հաշվին հսկայական քանակությամբ զենք է գնել։ Բացի այդ, Թուրքիան ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին՝ զենք մատակարարելով և ահաբեկիչներ վարձելով»,- նշել Օ’Բրայենը:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան իր Telegram-ալիքում գրել է, որ Ուկրաինան ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև Ադրբեջանի կողմից ռազմական հակամարտությանը՝ այնտեղ զենք մատակարարելով: Ըստ ուկրաինացի պատգամավորի տեղեկությունների՝ «Ուկրսպեցէքսպորտ»-ից հերթական բեռը թռիչք է իրականացրել դեպի Ստամբուլ, ապա՝ Բաքու, որտեղ ստացողը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է։

Արցախում վիրավորում ստացած ռուս լրագրող Յուրի Կոտենոկը Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում երրորդ վիրահատությունն է տարել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, լրագրողը շնորհակալություն է հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցներին՝ նշելով. «Պրոֆեսիոնալիզմը, կարեկցանքը, բարությունը այդ հրաշալի մարդկանց հատկանիշներն են»:

Եվրամիությունը 400 հազար եվրո մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը։ Մեծ Բրիտանիայի իշխանություններն իրենց հերթին ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգ մարդասիրական օգնություն կհատկացնեն Արցախին։

#Հայաստան #Արցախ #Մեդիապաշտպան #Armenia #Artsakh #ArmeniaStrong #ArtsakhStrong