«Մեր նախաձեռնությունը նպատակ ունի ԼՂ հակամարտությունը կարգավորել տարածաշրջանային համագործակցության միջոցով»․ Իրանի փոխարտգործնախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանի ազդեցիկ երկրների մասնակցություն, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։

Tasnim գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում  Արաքչին հայտարարել է, որ ԼՂ-ում խաղաղության հաստատման Իրանի ծրագիրը հիմնված է «ռեալիզմի, տարածաշրջանային մոտեցումների և ազդեցիկ տարածաշրջանային երկրների մասնակցության վրա»:

«Իրանական նախաձեռնությունը նպատակ ունի հակամարտությունը կարգավորել տարածաշրջանային համագործակցության միջոցով և օգնել երկու կողմերին կատարել իրենց պահանջները»,- ասել է նա:

Արաքչին նշել է, որ Իրանի խաղաղ ծրագիրը հիմնված է մի շարք միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա՝ հավելելով, որ Իրանի նախաձեռնության հիմքում բարի կամքն է, որը միտված է դադարեցնել «մարդկային և նյութական կորուստները»։

Հիշեցնենք, որ Արաքչին Թեհրանի նախաձեռնությունն արդեն ներկայացրել է Երաևնում, Բաքվում,Մոսկվայում և Անկարայում: