Մահմեդական արաբները հոգով Արցախի կողմն են

Որոշակի հետաքրքրություն է  ներկայացնում այն, թե ինչպես են մահմեդական երկրները մեկնաբանում թուրքերի պատերազմը ընդդեմ Արցախի: Հատկապես՝ արաբական երկրներում, մանավանդ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 28-ին Սիրիայի Հալեպ քաղաքում անցկացվեցին քրիստոնյաների և մահմեդականների համատեղ բողոքի ցույցերը Թուրքիայի դեմ: Հոկտեմբեր 29-ին, եգիպտական ​​«Ալ-Ահրամ Weekly» շաբաթաթերթի էջերում, քաղաքական դիտորդ Սայեդ Աբդել-Մեգիդը գրել է, որ «եթե նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չբռնկեց Լեռնային Ղարաբաղում պատերազմի պայթուցիչը, նա, այնուամենայնիվ, շահագրգռված չէ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք մեկ ամսից ավելի չեն հանդարտվում»: Էրդողանը ռազմական տեխնիկա, «անձնակազմ» է ուղարկել Սիրիայից գրոհայինների տեսքով՝ Բաքվին աջակցելու համար, հույս ունենալով ապահովել իր էթնիկ թյուրքական զարմիկների՝ ադրբեջանցիների հաղթանակը՝ դեպի իր ենթադրյալ կայսրության քայլերթում հերթական «նվաճմանը» հասնելու համար, համոզված է եգիպտացի փորձագետը:

Այնուամենայնիվ, թվում է, որ այս հույսը փշրվելու է, քանի որ Անկարան ավելի ու ավելի շատ է քննադատվում և հեռացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգային կարգավորումից, նշում է հեղինակը: Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իր երկիրը պահպանելու է հրադադարի ռեժիմը, պայմանով, որ Հայաստանը հավատարիմ մնա ղարաբաղյան կարգավորման սկզբունքներին, որոնք նախկինում մշակվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Անկարան բազմիցս վրդովեցրել է Մինսկի խմբին: Անցյալ շաբաթվա սկզբին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը մեղադրել էր այս միջազգային կառույցին՝ հակամարտությունը չկարգավորված պահելու, ինչպես նաև Հայաստանի քաղաքական և ռազմական աջակցության մեջ: «Ճակատագրի հեգնանքով, կիրակի օրը Ալիևը հայտարարություն արեց Էրդողանի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո, կրկին ասելով, թե մերժում է զենքը անմիջապես լռեցնելու միջազգային բոլոր կոչերը և երկխոսության միջոցով իշխանություն տալ բանականության ձայնին՝ Լեռնային Ղարաբաղում: Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին՝ ասել է Էրդողանը, վկայակոչելով փոխնախագահ Օքթայի հայտարարությունը՝ անհրաժեշտության և Ադրբեջանի կողմից նման խնդրանքի  ներկայացնելու դեպքում, Լեռնային Ղարաբաղ թուրքական զորքերի հնարավոր մտցնելու մասին»,- նշեց Աբդել-Մեգիդը:

Այնուհետև, իբր «ճկունության» ցույց տալով, որն իրականում՝ Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ տեղ զբաղեցնելու փորձ էր, Էրդողանը Ստամբուլում լրագրողներին ասաց, որ հուսով է՝ Մոսկվան և Անկարան կարող են համատեղ աշխատել հակամարտության կարգավորման համար: Նա նաև պնդեց, որ իր երկիրն իրավունք ունի դառնալ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ինչպես առաջարկեց «եղբայր Ալիևը» օրեր առաջ, շարունակում է եգիպտացի քաղաքական դիտորդը: Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները մերժեցին Անկարայի առաջարկը, և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այդ մերժումը հասցրեց իր տրամաբանական ավարտին, փաստորեն մեղադրելով ՆԱՏՕ-ի մերձավորարևելյան  դաշնակցին ղարաբաղյան հակամարտության սրման մեջ: «Հավանաբար, նաև, որ Էրդողանն ու իր քլիկը չեն հասկացել Անկարայում և Բաքվում ԱՄՆ դեսպանատների կողմից նախորդ շաբաթ տարածված անվտանգության նախազգուշացման կարևորությունը: Դեսպանությունները զգուշացրել են Բաքվում, Ստամբուլում և Թուրքիայի այլ վայրերում ԱՄՆ քաղաքացիների և այլ օտարերկրյա քաղաքացիների հնարավոր ահաբեկչությունների և առևանգումների մասին», – գրում է Աբդել-Մեգիդը: Չնայած ԱՄՆ Պետդեպարտամենտը հստակ չի կապել այս երկու նախազգուշացումները, զուգադիպությունն ինքնին խոսուն է, ինչպես նաև Երևանում Ամերիկայի դեսպանատան կողմից նմանատիպ նախազգուշացում չանելու փաստը:

Բայց թուրքական ընդդիմադիր ուժերը ԱՄՆ-ի նախազգուշացումները, Թուրքիայում և Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ, գնահատեցին որպես «իրենց կառավարության արտաքին արագ արկածների բումերանգի հետևանքներից մեկը»: Ինչ վերաբերում է Մոսկվային, չնայած ռուսական մամուլը չի ​​ցանկանում պաշտոնապես քննադատել Անկարային, Ռուսաստանում, լրատվամիջոցներում և տարբեր հեռուստածրագրերում, Թուրքիան հաճախ դատապարտվում է տարածաշրջանում և, մասնավորապես, այն տարածքներում, որոնք նախկինում Խորհրդային Միության մաս էին կազմել, հակամարտություն հրահրելու համար, շեշտում է եգիպտացի մեկնաբանը:

Դե ինչ, «աշխարհի քարտեզը փոխելու» Անկարայի փորձը ձախողվեց: Եկեք չգերագնահատենք սուննի արաբների անաղմուկ, ոչ բարձրաձայն դժգոհությունը Էրդողանի և Ալիևի հերթական ռազմական արկածախնդրության սանձազերծման մասին: Այնուամենայնիվ, կարևոր է, որ արաբները խափանեցին իսլամական աշխարհում Թուրքիայի թուլացած հեղինակությունը վերականգնելու Էրդողանի փորձը

Սերգեյ Շաքարյանց