«Դուք դեռ պետք է աճեք՝ շներին հասնելու համար». գնդապետ Ժիլինը պատասխանել է հայերի մասին Ալիևի կոպիտ արտահայտությանը

Ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Ժիլինը զինթղթակից Յուրի Կոտենոկի «Военкор Котенок» թելեգրամյան ալիքում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝ հայերի մասին:

«Երբ Իլհամ Ալիևն իրեն ակնհայտ հացավոր կոպտություն թույլ տվեց` հայերին, այսինքն ժողովրդին շներ անվանելով, ես միանգամից հիշեցի հանճարեղ Ռոզենբաումի խոսքերը.

Դուք դեռ պետք է աճեք շներին հասնելու համար,

Նրանց ազնվության հետ հավասար կանգնելու համար,

Իսկ նրանք դարերով անգամ չեն կարողանա սողալով հասնել,

Կներեք, ձեր անասնական մակարդակին:

Պատիվ ունեմ»,-ասել է Ժիլինը: