Թշնամու տեխնոլոգիական առավելությունը երկար չի տևելու, Ադրբեջանին «անակնկալ» է սպասվում․ Արծրուն Հովհաննիսյան

Թշնամին շարունակում է տարբեր ուղղություններով կիրառել արգելված զինամթերք՝ ֆոսֆոր։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության և մասնակցության հարցը, և թե ինչ նշանակություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները։ Այս պահին հստակ ստակ չեմ կարող ասել, թե որ ուղղությամբ են Թուրքիայի հատուկ ջոկատայինները գործի դրվել, բայց նման տեղեկությունների վերջնական ամփոփման դեպքում ևս անակնկալներ են սպասվում։ Թշնամու տեխնոլոգիական առավելությունը երկար չի տևելու։ Ադրբեջանին այս ուղղությամբ ևս «անակնկալ» է սպասվում»,-նշել է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի հորդորում է չհետևել իրավիճակի զարգացումը ցույց տվող այլ քարտեզների և վստահել միայն ՊՆ-ի ներկայացրած ինֆորմացիային։

«Մեր զինված ուժերն օր-օրի ուժեղանում են»,-նշել է նա։