Տելեգրամում գործում է Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ. խոսնակ

Տելեգրամ հավելվածում բացվել ու գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

«Հարգելի հայրենակիցներ, Տելեգրամ հավելվածում բացվել ու գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով օգտահաշիվ: Տեղեկացնում եմ, որ էջը կեղծ է եւ վարչապետը Տելեգրամում հաշիվ չունի»,- գրել է նա: