Էրդողանը հայտնել է երկրաշարժից հետո զոհերի թվի ավելացման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ունենք 37 զոհ, 103 մարդ ողջ է դուրս եկել փլատակների տակից», – ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ուրբաթ կեսօրին 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժը է գրացվել երկրի արեւմուտքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում: Հաղորդվում է, որ առնվազն 20 շենք փլուզվել է Իզմիրում: