Ոչ պակաս հանրային վտանգավորություն ունի նաև ՀՀ դաշնակից պետության՝ Ռուսաստանի Դաշնության քննադատությունը․Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանում կառավարության որոշմամբ արգելված է իշխանության քննադատությունը։ Ավելին, օրենքով սահմանվել են շատ մեծ տուգանքներ, որոնք մեծ ծավալով կիրառվում են տարբեր մարդկանց և լրատվամիջոցների, հիմնականում՝ ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ։

Իմ կարծիքով, սակայն, ոչ պակաս հանրային վտանգավորություն ունի նաև ՀՀ դաշնակից պետության՝ Ռուսաստանի Դաշնության քննադատությունը՝ Արցախյան պատերազմի և խաղաղ կարգավորման գործընթացի կապակցությամբ։ Մի փոքր վերլուծական ունակություններ ունեցողներին կարիք չկա բացատրել, թե ինչու, իսկ չունեցողներին և երրորդ պետությունների շահեր սպասարկողներին բացատրելն անիմաստ է։

Կարճ ասած, կարծում եմ՝ քանի դեռ առկա է ՀՀ իշխանություններին քննադատելու արգելքը, շատ տրամաբանական է, որ լինի նաև ՀՀ դաշնակցին քննադատելու արգելք և այդ արգելքը խստորեն կենսագործվի»։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։