Վրաստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

Վրաստանում 20:00-ին ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, ընտրատեղամասերը փակվել են:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով վրացական «Իմեդի» հեռուստաալիքին, Public Opinion Strategies ամերիկյան ընկերության անցկացրած էքզիթ-փոլի տվյալներով՝ «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 55 տոկոսը:

Հարցման արդյուքներ է հրապարակել նաև վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, որի հաղորդմամբ՝ բրիտանական Survation ընկերության անցկացրած հարցման արդյունքում իշխող կուսակցությունը հավաքել է 52.26 տոկոս ձայն: Ընդդիմադիր հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իշխող կուսակցությունը հավաքել է 41 տոկոս ձայն:

Իշխող կուսակցությունից բացի խորհրդարան են անցնում նաև «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» դաշինքը և ևս 7 կուսակցություն: Մեկ այլ հարցման արդյունքով՝ խորհրդարան է անցել 7 կուսակցություն և երկու դաշինք:

Ընդդիմադիր հեռուստաալիքի տվյալով՝ ընտրական շեմը հաղթահարել են 8 կուսակցություններ և 2 դաշինք: