Պատերազմի ժամանակ քո ընտանիքը դառնում է հայրենիքը, երեխեդ՝ էն բոլոր երեխեքը, ում պիտի պաշտպանես ու ում մասին պիտի հոգ տանես…

Պատերազմը բնավորություն չունի…

Պատերազմի հետ հնարավոր չէ պայմանավորվել…

Պատերազմը բախտ էլ չէ, որ կամ ունենաս, կամ՝ չէ…

Պատերազմը ոչ մի լեզու չի հասկանում, պատերազմի հետ խոսելու միակ ձևը ուժն է և հաղթանակը…

Պատերազմը թիվ չի սիրում, բայց ամեն ինչի համար ու ամեն ինչի դիմաց դու մի արդարացում կարող ես ունենալ՝ Հաղթանակը…ուրիշ ոչ մի բան չի կարող արդարացնել էն, ինչ մինչև այդ դրել ես հայրենիքի պաշտպանության համար…

Ես չգիտեմ ուրիշ ազգերը ոնց են անցնում պատերազմի միջով, բայց հայ մարդու համար սա տարածքի կռիվ չէ, գոյամարտ է՝ սեփական հողում ապրելու իրավունքի համար, պայքար է հայ մնալու ու հայի հողում օտարի ոտքը չտեսնելու համար…

Ցուրտը դառնում է սովորական, չքնելը` ապրելակերպ, բայց, միևնույն է, մարդկային ոչ մի բան չպիտի օտար դառնա քեզ…

Պատերազմի ժամանակ քո ընտանիքը դառնում է հայրենիքը, երեխեդ՝ էն բոլոր երեխեքը, ում պիտի պաշտպանես ու ում մասին պիտի հոգ տանես…բայց…ամեն մեկն իր մտքում առանձին ունի գոնե մեկին, ում համար ավելի զգույշ է, ում համար ավելի ուժեղ է ու ում համար ուզում է րոպե առաջ մոտեցնել հաղթանակի լուրը…

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից