ԵՄ-ը լրացուցիչ 400 000 եվրո է հատկացրել ԼՂ հակամարտությունից տուժած բնակչությանը

Եվրամիությունը, որպես մարդասիրական օգնություն, լրացուցիչ 400 000 եվրո է  հատկացրել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչների առավել հրատապ կարիքները հոգալու համար:

Այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։

«ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խաղաղ բնակիչների կյանքեր են խլել: Մենք չափազանց մտահոգված ենք մարդասիրական իրավիճակի վատթարացմամբ`հաշվի առնելով գալիք ձմեռը և սրվող կորոնավիրուսային համաճարակը»,-ասել է պաշտոնյան:

Այս ֆինանսավորմամբ ԵՄ արտակարգ մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր 900 000 եվրոյի է հասել:

Nagorno Karabakh: additional €400,000 in emergency aid for civilians affected by the hostilities | EU Commission Press