Մեզ առաջարկում են վստահել մեր անվտանգությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, երբ նրա անդամ Թուրքիան ուղղակի ռազմական առճակատման մեջ է մեզ հետ

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’ Բրայենը պայթեցրեց տեղեկատվական ռումբ, երբ հայտարարեց, որ ԱՄՆ-ն աշխատում է իր գործընկերների հետ արցախյան հակամարտության գոտի սկանդինավյան երկրներից խաղաղապահների (Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա) ուղարկելու շուրջ։

Շատ հետաքրքիր է, ես նույնիսկ կասեի` չափազանց հետաքրքիր է։

Դե լավ… փաստորեն, մեզ առաջարկում են վստահել մեր անվտանգությունը ՆԱՏՕ- ի անդամ երկրներին (Դանիա + Նորվեգիա) այն դեպքում , երբ Թուրքիան, լինելով  ևս ՆԱՏՕ-ի անդամ, սպառնում է բնաջնջել մեզ և ուղղակի ռազմական առճակատման մեջ է մեզ հետ։

Դրա հետ մեկտեղ հիշենք, որ Թուրքիան անպայման ռազմաբազա կտեղակայի բուն Ադրբեջանի տարածքում և այսպիսով կստացվի, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կամ ՆԱՏՕ-ի սերտ գործընկեր երկիրը պետք է լինի երաշխավոր ուրիշ ՆԱՏՕ-ի անդամ  երկրի ոտնձգություններից դեպի Արցախ։

Հն, հասկացա՞նք չէ:

Իսկ եթե հիշենք, թե ինչպես ՆԱՏՕ-ի խաղաղապահներն ուղղակի փուռը տվեցին սերբերին Հարավսլավական քաղաքացիական պատերազմի ժամանակ և ինչպես նպաստեցին երբեմն քրիստոնեական Կոսովոյից և Մետոհիայից քրիստոնյա սերբերի տարհանմանը իրենց հայրենի հողից, ապա պատկերը դառնում է առավել քան ակնհայտ և պարզ։

Այնպես որ… մեր շահերից բխում է , որ ուրիշ ո՛չ մեկ, ո՛չ մի դեպքում բացի Ռուսաստանից իրավունք չունի ռազմական մոդերացիա անի տարածաշրջանում։

Սա շատ պարզ և հասկանալի ճշմարտություն է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից