Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործվելու մասին լուրը ամբողջությամբ կեղծ է․ ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական “Hərbi Xəbərlər və Məlumatlar” ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Սա ամբողջությամբ կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում կատարելով ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանին։