Մարտունի-Ճարտար ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ճեղքել ռազմաճակատը

Այսօր Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ։

Հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով գրոհի փորձ է արվել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Այստեղ կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։

Հարավային ուղղությամբ` Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, Հայաստանի զինված ուժերը ունեն որոշակի դիրքային առավելություններ։

Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ. Մարտունի-Ճարտար ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ճեղքել ռազմաճակատը: Դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են։

Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մոտ, չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են:

Արծրուն Հովհաննիսյան