Պեսկովը հայտնել է, թե որ դեպքում ԼՂ-ում խաղաղապահներ կարող են տեղակայվել

Կրեմլում ընդգծում են, որ խաղաղապահները կարող են Ղարաբաղում տեղակայվել բացառապես հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտում տեղակայվում են բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»,- նշել է Պեսկովը: