ԱԳ նախարարը հոկտեմբերի 30-ին Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Մնացականյանը մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հենց այս պահին հանդիպում է Իրանի ԱԳՆ տեղակալ Սեյյադ Աբբազ Արաղչիին։ Լրացուցիչ մանրամասները հանդիպման ավարտից հետո։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: